Logo

37-ամյա Պեդրոն հաղթանակ պարգևեց «Լացիոյին», «Ռոման» միավորներ կորցրեց

23:29 / 06.10.2024Ֆուտբոլ
null

Իտալիայի Ա սերիայի 7-րդ տուրում «Լացիոն» Հռոմի «Օլիմպիկո» ստադիոնում 2-1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Էմպոլիի» նկատմամբ։

Տանտերերի կազմում 73-րդ րոպեին փոխարինման մտավ կատալոնական «Բարսելոնայի», Լոնդոնի «Չելսիի» և Իսպանիայի ազգային հավաքականի նախկին վինգեր 37-ամյա Պեդրոն, որը 84-րդ րոպեին գրավեց մրցակցի դարպասն ու հաղթանակ պարգևեց իր թիմին։

«Բիանլոչելեստեն» 13 միավորով բարձրացավ չորրորդ տեղ, «Էմպոլին» 10 միավորով 10-րդ տեղում է։

Հռոմեական մյուս ակումբը` «Ռոման», մրցակցի դաշտում չկարողացավ հաղթել «Մոնցային»` 1-1։ Հյուրերից 61-րդ րոպեին հաշիվը բացեց ուկրաինացի հարձակվող Արտյոմ Դովբիկը, որի գոլին «Մոնցան» 70-րդ րոպեին պատասխանեց պորտուգալացի վինգեր Դանի Մոտայի դիպուկ հարվածով։

«Ռոման» միավորների քանակը հասցրեց 10-ի և լրացուցիչ ցուցանիշներով 9-րդ տեղում է, «Մոնցան» ունի 4 միավոր և նախավերջինն է` 19-րդը։

Իտալիայի Ա սերիա, 7-րդ տուր

«Լացիո» - «Էմպոլի»` 2-1

Մատիա Ձականի, 45+4, Պեդրո, 84 - Սեբաստյանո Էսպոզիտո, 9

Չիրացրած 11-մետրանոց` Վալենտին Կաստելյանոս, 51 («Լացիո»)

«Մոնցա» - «Ռոմա»` 1-1

Դանի Մոտա, 70 - Արտյոմ Դովբիկ, 61

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ