Իտալիայի Ա Սերիայի 34-րդ տուրի վերջին խաղում «Լացիոն» Հռոմում ընդունեց «Պարմային» և 2-2 հաշվով ոչ-ոքի կորզեց:
Հռոմեական ակումբը մինչև 79-րդ րոպեն պարտվում էր 0-2 հաշվով, սակայն փոխարինման դուրս եկած իսպանացի 37-ամյա հարձակվող Պեդրոն 5 րոպեում դուբլ գրանցեց:
Մարկո Բարոնիի թիմը 60 միավորով 7-րդն է, երկու միավորով է հետ թոփ-4-ը եզրափակող Թուրինի «Յուվենտուսից»: «Պարման» 32 միավորով 16-րդն է:
Իտալիայի Ա Սերիա, 34-րդ տուր
«Լացիո» - «Պարմա»` 2-2 (տեսանյութ)
Պեդրո, 79, 84 - Յակոբ Օնդրեյկա, 3, 46


