Logo

37-ամյա Լուիշ Նանին վերադարձավ Պորտուգալիայի առաջնություն

14:48 / 02.08.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Պորտուգալիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Լուիշ Նանին ազատ գործակալի կարգավիճակում միացել է պորտուգալական «Էշտրելային», հաղորդում է ակումբի կայքը:

37-ամյա ֆուտբոլիստն ու Պորտուգալիայի առաջնության ներկայացուցիչը  կնքել են 1 տարվա պայմանագիր, որի ժամկետը կգործի մինչև 2025 թվականի հունիսի 30-ը ներառյալ: 

Նանիի նախորդ ակումբն «Ադանա Դեմիրսփորն» էր, որտեղից պորտուգալացին հեռացել էր 2024 թվականի մայիսին:

Պորտուգալիայի հավաքականի կազմում կիսապաշտպանն անցկացրել է 112 խաղ, խփել է 23 գոլ: Ակումբային կարիերայում Նանին խաղացել է նաև Լիսաբոնի «Սպորտինգում», թուրքական «Ֆեներբահչեում», իսպանական «Վալենսիայում», իտալական «Լացիոյում» ու «Վենեցիայում», ամերիկյան «Օռլանդոյում» և ավստրալական «Մելբուրնում»: 

Պորտուգալացին Եվրոպայի չեմպիոն է, աշխարհի ակումբային առաջնության հաղթող, Չեմպիոնների լիգայի գավաթակիր: Նա 4-ական անգամ հաղթել է Անգլիայի Պրեմիեր լիգան, Անգլիայի Սուպերգավաթը, երկու անգամ՝ Անգլիայի Լիգայի գավաթը: Պորտուգալիայում Նանին մեկ անգամ դարձել է Լիգայի գավաթի, երեք անգամ՝ գավաթի խաղարկության հաղթող:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ