Logo

37-ամյա Լուիս Սուարեսը ցանկանում է նոր պայմանագիր կնքել «Ինտեր Մայամիի» հետ

22:21 / 18.10.2024Ֆուտբոլ
null

Ուրուգվայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Լուիս Սուարեսը հայտարարել է, որ ցանկանում է նոր պայմանագիր կնքել ամերիկյան «Ինտեր Մայամիի» հետ:

«Ես գիտեմ, որ իմ փաստաբանը բանակցություններ է վարում ակումբի հետ նոր պայմանագրի համար: Ցանկանում էի լավագույնս ավարտել մրցաշրջանը՝ ցույց տալով ակումբին, որ դեռ մեծ ոգևորություն ունեմ իմ մեջ։ Ֆիզիկապես ես ինձ հիանալի եմ զգում, և ցանկություն ունեմ շարունակելու լինել այս ակումբի պատմության մի մասնիկը»,- հայտնել է 37-ամյա ֆուտբոլիստը MLS-ի մամուլի ծառայությանը:

Կատալոնական «Բարսելոնայի» և անգլիական «Լիվերպուլի» նախկին հարձակվողն «Ինտեր Մայամիում» է խաղում 2024 թվականի հունվարից: Այս ընթացքում բոլոր մրցաշարերում մասնակցել է 33 հանդիպման, դարձել 22 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։

Հիշեցնենք, որ արգենտինացի Խերարդո Մարտինոյի գլխավորած թիմը վաղաժամ հռչակվել է MLS-ի կանոնավոր առաջնության հաղթող:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ