Ամերիկացի կենտրոնական Դեանդրե Ջորդանն ազատ գործակալի կարգավիճակում միացել է «Նյու Օռլեան Պելիկանսին», տեղեկանում ենք NBA-ի պաշտոնական կայքից:
37-ամյա բասկետբոլիստն ու ամերիկյան ակումբը մեկ տարվա պայմանագիր են ստորագրել: Ջորդանը կանցկացնի 18-րդ մրցաշրջանը Բասկետբոլի ազգային ասոցիացիայում:
Ջորդանը նախորդ երեք մրցաշրջաններում խաղացել էր «Դենվեր Նագեթսի» կազմում։ Նախորդ մրցաշրջանում նա մասնակցել էր 56 խաղի՝ միջինը վաստակելով 3.7 միավոր, գրանցելով 5.1 ռեբաունդ և կատարելով 0.9 ասիստ:
NBA-ի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում և Fast TV հավելվածում (iOS, Android):


