Logo

36-ամյա մասնագետը նշանակվել է «Ռայո Վալեկանոյի» գլխավոր մարզիչ

20:20 / 14.02.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Իսպանական «Ռայո Վալեկանոն» նոր գլխավոր մարզիչ է նշանակել Ֆրանսիսկո Խավիրե Ռոդրիգեսի պաշտոնանկությունից հետո։

Ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Ռոդրիգեսին փոխարինել է 36-ամյա մասնագետ Ինիգո Պերեսը։ Պերեսը 2022 թ. հուլիսին է ավարտել ֆուտբոլիստի կարիերան և միանգամից «Ռայո Վալեկանոյում» ընդգրկվել է Անդոնի Իռաոլայի մարզչական շտաբում, ով ակումբից հեռացել է 2023 թ. ամռանը։

Մադրիդյան ակումբն իսպանական Լա լիգայի 2023/24 մրցաշրջանի վերջին 14 խաղում տարել է միայն 1 հաղթանակ և 24 միավորով զբաղեցնում է 14-րդ տեղը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ