Logo

35 ֆեդերացիաներին թույլատրվել է մարզումներ անցկացնել

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 04.05.2020ՍՊՈՐՏ
2714.06.2019 wrestling training  - 35 ֆեդերացիաներին թույլատրվել է մարզումներ անցկացնել
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 03:37

-

-

Ինչպես հայտնի է, ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող սահմանափակումներում նոր փոփոխություններ է կատարել։ Մայիսի 4-ից մասնակի գործունեություն է թույլատրվում նաև սպորտային բնագավառում, մասնավորապես՝

  • սպորտային օբյեկտների գործունեություն՝ բացառապես պրոֆեսիոնալ մարզիկների մարզումների և սպորտային միջոցառումների անցկացման համար,
  • սպորտային ակումբների գործունեություն՝ բացառապես պրոֆեսիոնալ ակումբների մասով։

Այսպիսով, պետական աջակցության ծրագրում ընդգրկված 35 մարզական ֆեդերացիաներին թույլատրվում է մայիս 4-ից վերսկսել մարզաձևերի տարբեր տարիքային խմբերի (մեծահասակ, երիտասարդ և պատանի) հավաքական թիմերի մարզումները և ուսումնամարզական հավաքները՝ պահպանելով պարետատան և ՀՀ առողջապահության նախարարության ցուցումները:

Այս նպատակով մշակվել է 17 կանոնից բաղկացած ցանկ, որոնց խստորեն պետք է հետևեն մարզիկները ու մարզիչները մարզումների կազմակերպումից առաջ, ընթացքում ու ավարտից հետո։

Ծանոթացեք կանոններին՝ Հավելված 9-ում։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ