Եվրո-2024-ի որակավորման փուլի C խմբում Իտալիայի հավաքականը Բարիում 4:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Մալթայի նկատմամբ: Հաշիվը շքեղ հարվածով բացեց Ջակոմո Բոնավերնտուրան, որը 34 տարեկանում առաջին գոլը խփեց «Սկուադրա աձուրայի» կազմում: «Ֆիորենտինայի» կիսապաշտպանը դարձավ Իտալիայի հավաքականում առաջին գոլը խփած ամենատարեց ֆուտբոլիստը պատմության մեջ։
Դաշտի տերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Դոմենիկո Բերարդին, իսկ հանդիպման վերջակետը դրեց Դավիդե Ֆրատեզին:
Լուչիանո Սպալետիի թիմը 10 միավորով հավասարվեց Ուկրաինայի հավաքականին և 3 միավոր է զիջում խմբի առաջատար անգլիացիներին: 3 օրից կկայանա Անգլիա – Իտալիա հանդիպումը:
H խմբում Դանիան ռևանշի հասավ Ղազախստանի նկատմամբ մարտին կրած անկանկալ պարտությունից հետո և այժմ 16 միավորով առաջատարն է: Նույնքան միավոր ունի նաև Սլովենիան, որն վստահ հաղթանակի հասավ Ֆինլանդիայի դեմ խաղում:
G խմբի առաջատարներ Հունգարիայի և Սերբիայի միջև խաղում որոշիչ էր առաջին կեսը, որում գրանցված 2:1 հաշիվը հետագայում դարձավ վերջնական: Մարկո Ռոսիի թիմը 13 միավորով առաջին տեղում է, իսկ բալկանները 10 միավորով երկրորդն են:
Խմբի հետնապահների խաղում Լիտվան արտագնա հաղթանակի հասավ ճգնաժամում գտնվող Բուլղարիայի նկատմամբ, որը 2 միավորով վերջին տեղում է:
Եվրո-2024, 7-րդ տուր
C խումբ
Իտալիա – Մալթա՝ 3:0 (տեսանյութ)
Ջակոմո Բոնավենտուրա, 23, Դոմենիկո Բերարդի, 45+1, 64, Դավիդե Ֆրատեզի, 90+3
G խումբ
Հունգարիա – Սերբիա՝ 2:1 (տեսանյութ)
Բարնաբաս Վարգա, 20, Ռոլանդ Շալայ, 34 – Ստրահինյա Պավլովիչ, 33
Բուլղարիա – Լիտվա՝ 0:2
Պիուս Սիրվիս, 45, 55
H խումբ
Դանիա – Ղազախստան՝ 3:1 (տեսանյութ)
Յոնաս Վինդ, 36, Ռոբերտ Սկով, 45+1, 48, – Յան Վորոգովսկի, 58
Սլովենիա – Ֆինլանդիա՝ 3:0
Բենյամին Շեշկո, 16, 28, Էրիկ Յանզա, 90+2