ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր մարզական կոչումներ են շնորհվել մարզաշխարհի ներկայացուցիչներին։ Կոչումների վկայականները մարզիկ-մարզուհիներին հանձնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, տեղեկացնում է գերատեսչության մամուլի ծառայությունը:
Նախարար Վահրամ Դումանյանի հրամանով՝ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, բռնցքամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն Հովհաննես Բաչկովն արժանացել է ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչման։
ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետի մարզական կոչում է շնորհվել սամբիստ Գրիգոր Բեկնազարյանին, հրաձիգներ Արուսյակ Գրիգորյանին ու Գոհար Հարությունյանին, գրեփլինգի ներկայացուցիչներ Ռազմիկ Միսակյանին և Արթուր Զաքարյանին, բռնցքամարտիկ Արման Դարչինյանին։
Սպորտի վարպետի մարզական կոչում են ստացել Մանե Պողոսյանը (սպորտային մարմնամարզություն), Աննա Մանթաշյանը (սպորտային մարմնամարզություն), Մարինա Գալստյանը (սեղանի թենիս), Մարիա Խաչատրյանը (սեղանի թենիս), Ռաֆիկ Հովհաննիսյանը (սեղանի թենիս), Գարեգին Գրիգորյանը (պաուերլիֆտինգ), Վահե Բուդաղյանը (պաուերլիֆտինգ), Կարեն Մարտիրոսյանը (պաուերլիֆտինգ), Ջիվան Հովհաննիսյանը (պաուերլիֆտինգ), Արմեն Խաչատրյանը (լող), Գագիկ Հայրապետյանը (լող), Ալեքսանդրա Ավագյանը (լող), Արթուր Շախպազյանը (բռնցքամարտ), Հակոբ Ուզունյանը (ֆուտզալ), Սարո Գալստյանը (ֆուտզալ), Գարեգին Մաշումյանը (ֆուտզալ), Համլետ Ադամյանը (բռնցքամարտ), Վլադիմիր Հարոյանը (հունահռոմեական ոճի ըմբշամարտ), Գևորգ Թադևոսյանը (ազատ ոճի ըմբշամարտ), Միքայել Միքայելյանը (դահուկային սպորտ), Թադևոս Պողոսյանը (դահուկային սպորտ), Տիգրան Մանուկյանը (հրաձգություն), Անդրանիկ Ավետիսյանը (ազատ ոճի ըմբշամարտ), Սերգեյ Սարգսյանը (ազատ ոճի ըմբշամարտ), Նարեկ Հարությունյանը (ազատ ոճի ըմբշամարտ) և Մանվել Խնձրցյանը (ազատ ոճի ըմբշամարտ):
Կարեն Գիլոյանը շնորհավորել է մարզիկներին կոչումներ ստանալու առթիվ և նորանոր հաջողություններ մաղթել նրանց։ «Վստահ եմ՝ այսօր ձեզ համար շատ նվիրական օր է, քանի որ ձեր կատարած աշխատանքի և գրանցած արդյունքների համար ստանում եք մարզական կոչումներ: Պատվով կրեք այն, բայց մի մոռացեք, որ պետք է անպայման հասնել սպորտի վաստակավոր վարպետի կոչմանը: Դրա համար պետք է շատ աշխատել և լավ արդյունքներ գրանցել: Ձեզ հաջողություններ եմ մաղթում»,- ասել է փոխնախարարը։
Կ. Գիլոյանը նշել է նաև, որ Հովհաննես Բաչկովը դեռ շատ լուրջ ասելիք ունի թե՛ պրոֆեսիոնալ, թե՛ սիրողական սպորտում: Նա հուսով է, որ գյումրեցին նաև աշխարհի չեմպիոն կդառնա։


