ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է սպորտային օբյեկտների կահավորման միջազգային շուկայի առաջատար AVK GmbH ընկերության պատվիրակությանը՝ մարկետինգի և վաճառքի գծով փոխնախագահ Ալեքս Պիրոգովի գլխավորությամբ:
Նախախարության կայքը գրում է՝ Կարեն Գիլոյանը տեղեկացրել է, որ ՀՀ բոլոր մարզերում նախատեսվում է կառուցել արագ հավաքվող թեթև մետաղական կոնստրուկցիաներով մարզադահլիճներ:
Դրանք կունենան բասկետբոլային պրոֆեսիոնալ բազմաշերտ մանրահատակ, որի վրա հնարավոր կլինի նաև ֆուտզալ, վոլեյբոլ ու հանդբոլ խաղալ:
Նախատեսվում է նաև ունենալ փոքր տրիբունա՝ 300 հանդիսականի համար, էլեկտրոնային ցուցատախտակ, լուսավորության համակարգ և անհրաժեշտ այլ ատրիբուտներ: