Չեխական ՈՍԿ ակումբը սպորտի պատմության յուրահատուկ նվաճման է հասել:
Պրահան ներկայացնող թիմը բասկետբոլի կանանց Չեխիայի առաջնությունում 300 անընդմեջ հաղթանակ է գրանցել: Վերջին անգամ ՈՒՍԿ-ը պարտվել է 2013 թվականի ապրիլի 30-ին, գրում է Proshuta.basketball-ը:
Չեխիայի ընթացիկ առաջնությունում մայրաքաղաքային թիմն արդեն հասել է եզրափակիչ՝ հաղթելով բոլոր 46 հանդիպումներում: Այդ խաղերում միավորների ընդհանուր տարբերությունը 2210 է:
ՈՒՍԿ-ը նաև դուրս է եկել կանանց Եվրալիգայի «Չորսի եզրափակիչ», որտեղ մրցելու է ֆրանսիական «Վիլնյով դ՛Ասկի» հետ:


