Երևանի «Փյունիկի» լեգենդները, ներկայիս ֆուտբոլիստները, ակադեմիայի սաները, մարզիչներն ու երկրպագուները միասին ներկայացրել են նոր տնային մարզաշապիկը նվիրված Հայաստանի առաջնությունում թիմի 30-րդ մրցաշրջանին:
Հայաստանի 16-ակի չեմպիոնի նոր մարզաշապիկը նռնագույն է, առկա են դեղին գծեր: Դեղինով է պատկերված նաև ակումբի տիտղոսային հովանավորը՝ Fastex-ը: