Logo

30 տարեկանից առաջ ու հետո. Ռոնալդուի ֆենոմենալ ցուցանիշը

10:55 / 11.03.2025Ֆուտբոլ
null

«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն յուրահատուկ նվաճման է հասել «Էսթեղլալի» դեմ Ասիայի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան մրցավեճում (3-0) խփած գոլի օգնությամբ:

Այդ գոլը պորտուգալացու համար 464-րդն էր 30 տարեկանից հետո: Մինչև 30 տարեկան դառնալը Ռոնալդուն դարպասի գրավմամբ աչքի է ընկել 463 անգամ: Իրանական թիմի դեմ Ռոնալդուն խփել է կարիերայի 927-րդ գոլը:

«Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրն «Ալ Նասրում» ընթացիկ մրցաշրջանի 34 խաղում խփել է 27 գոլ, կատարել է 4 ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ