Logo

3 շախմատիստ նվաճել է Հայաստանի բարձրագույն խմբի ուղեգիր

12:29 / 31.08.2023Շախմատ
null

Շախմատի տղամարդկանց Հայաստանի առաջին 84-րդ առաջնության հաղթողի կոչումը նվաճել է Ռոբերտ Փիլիպոսյանը, որը վաստակել է 7.5 միավոր։

Երկրորդ տեղը գրավել է 7 միավոր հավաքած Էրիկ Չաքրյանը, լավագույն եռյակը եզրափակել է Դավիթ Տիրատուրյան՝ 6.5 միավոր։ Վահե Սուքիասյանը նույնպես վաստակել է 6.5 միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրել է 4-րդ տեղը։

Առաջնությունն անցկացվել է շրջանային մրցակարգով՝ 11 խաղափուլով։

Փիլիպոսյանը, Չաքրյանը և Տիրատուրյանը նվաճել են 2024թ․ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության ուղեգիր։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա