«Բարսելոնայի» պաշտպան Անդրեաս Քրիստենսենը հունվարի 27-ի մարզման ժամանակ աջ ոտքի մկանային վնասվածք է ստացել, հայտնում է կատալոնական ակումբը:
Դանիացին շարքից դուրս է մնացել 3 շաբաթով:
28-ամյա ֆուտբոլիստը նախորդ 5 ամիսների ընթացքում ապաքինվում էր Աքիլեսյան գարշապարի վնասվածքից: Հունվարի 18-ին «Բլաուգրանան» հայտնել էր, որ նա պատրաստ է խաղալ:
Քրիստենսենն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 1 հանդիպման: