8-ակի օլիմպիական չեմպիոն, ճամայկացի արագավազորդ Ուսեյն Բոլտը, որը «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագու է, «Կարմիր սատանաներին» խորհուրդ է տվել ձեռք բերել 3 ֆուտբոլիստի, հաղորդում է Bleacher Report-ը:
Լեգենդար մարզիկն առանձնացրել է «Ատալանտայի» հարձակվող Ադեմոլա Լուքմանին, «Չելսիի» կիսապաշտպան Քոուլ Պալմերին և «Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Դյոկերեշին։
«Մանչեսթեր Յունայթեդն» այժմ անցկացնում է իր պատմության մեջ վատագույն մրցաշրջաններից մեկը՝ 39 միավորով զբաղեցնելով Պրեմիեր լիգայի աղյուսակի 15-րդ տեղը։ Մրցաշրջանը փրկելու միակ հնարավորությունը Եվրոպա լիգան է, որտեղ մանկունիական ակումբը մեկ ոտքով եզրափակիչում է (կիսաեզրափակիչի առաջին խաղում հյուրընկալվելիս հաղթել է «Աթլետիկին» 3-0 հաշվով):
Կարդացեք նաև՝


