Logo

3 հայ շախմատիստ կմասնակցի Մ20 աշխարհի առաջնությանը

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
11:28 / 11.10.2022Շախմատ
null

Իտալական Սարդինիա կղզու Կանա Գոնոնե բնակավայրում հոկտեմբերի 12-ին կմեկնարկի շախմատի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունը:

Հայաստանը կներկայացնեն 3 շախմատիստներ: Բաց մրցաշարում ելույթ կունենան միջազգային վարպետներ Արթուր Դավթյանն ու Արմեն Բարսեղյանը: Կանանց մրցաշարին կմասնակցի կանանց միջազգային վարպետ, մինչև 18 տարեկանների աշխարհի գործող չեմպիոնուհի Մարիամ Մկրտչյանը:

Մարիամն իր անհատական վարկանիշով (2374) մրցաշարի մասնակիցների մեջ զբաղեցնում է 3-րդ տեղը: Ավելի բարձր վարկանիշ ունեն միայն Բուլղարիան ներկայացնող Նուրգյուլ Սալիմովան (2415) և ղազախ Մերուերտ Կամալիդենովան (2376):

Հայ շախմատիստներից Վլադիմիր Հակոբյանին (1991թ.), Լևոն Արոնյանին (2002թ.) և Զավեն Անդրիասյանին է (2006թ.) հաջողվել նվաճել մինչև 20 տարեկանների աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ