Անգլիական «Լիվերպուլի» եգիպտոսցի վինգեր Մոհամեդ Սալահը, իտալական «Նապոլիի» նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմհենն ու ֆրանսիական ՊՍԺ-ի մարոկկացի պաշտպան Աշրաֆ Հաքիմին հավակնում են Աֆրիկայի՝ տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին, հաղորդում է Աֆրիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CAF) մամուլի ծառայությունը:
Մրցանակաբաշխությունը, որի ժամանակ հայտնի կդառնա հաղթողի անունը, կկայանա դեկտեմբերի 11-ին:
Հիշեցնենք, որ 2022/23 մրցաշրջանի արդյունքներով Վիկտոր Օսիմհենը (26 գոլ, 5 գոլային փոխանցում) «Նապոլիի» հետ դարձել էր Իտալիայի չեմպիոն, Մոհամեդ Սալահը (30 գոլ, 16 գոլային փոխանցում) «Լիվերպուլի» հետ հաղթել էր Անգլիայի Սուպերգավաթը, իսկ Աշրաֆ Հաքիմին (5 գոլ, 6 գոլային փոխանցում) ՊՍԺ-ի հետ դարձել էր Ֆրանսիայի չեմպիոն ու սուպերգավաթակիր: