ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցկացրել է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը, հայտնում է ԿԳՄՍ կայքը:
Մարզական լրագրողներն իրականացրել են փակ, գաղտնի քվեարկություն, որի արդյունքում տարբեր անվանակարգերում լավագույնն են ճանաչվել՝
Լավագույն 3 մարզիկներ՝ Վարազդատ Լալայան (ծանրամարտ), Արթուր Դավթյան (սպորտային մարմնամարզություն), Մալխաս Ամոյան (հունահռոմեական ոճի ընբշամարտ),
Լավագույն կին մարզիկ՝ Ալեքսանդրա Գրիգորյան (ծանրամարտ),
Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ՝ Սարգիս Սարգսյան (շախմատ),
Լավագույն թիմ՝ ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքական,
Լավագույն երիտասարդ մարզիկ՝ Գասպար Տերտերյան (հունահռոմեական ոճի ընբշամարտ),
Վերադարձ մեծ սպորտ և/կամ հայտնություն՝ Սուրեն Հարությունյան (կարատե),
Հայաստանի Հանրապետությունը լավագույնս հանրահռչակած մարզիկ՝ Համլետ Մանուկյան (սպորտային մարմնամարզություն),
Լավագույն մարզիչ՝ Փաշիկ Ալավերդյան (ծարամարտ):


