«Բարսելոնան» ընթացիկ մրցաշրջանում 29 խաղ է անցկացրել, որոնցում տարել է խոշոր հաշվով 14 հաղթանակ: Այդ խոշոր հաշվով հաղթանակներից երկուսը գրանցվել են Մադրիդի «Ռեալի» դեմ հանդիպումներում (4:0, 5:2):
Հունվարի 15-ին Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում կատալոնական թիմը 5:1 հաշվով պարտության մատնեց «Բետիսին»:
Կատալոնական ակումբն այս մրցաշրջանի 29 խաղում խփել է 88 գոլ, ինչը կազմում է խաղում միջինը 3 գնդակ:
AS-ի հաղորդմամբ՝ պատմության ընթացքում միակ մրցաշրջանը, երբ «Բլաուգրանան» միջինը 3 և ավելի գոլ ցուցանիշ է գրանցել, եղել է 1958-59թթ.: Այդ ժամանակ Էլենիո Էրերայի թիմը 42 խաղում խփել է 137 գոլ: