Logo

28 տարի առաջ այս օրը Յուրի Ջորկաեֆը 2 գոլ է խփել Ադրբեջանին, Ֆրանսիան հաղթել է 10-0 հաշվով

17:40 / 06.09.2023Ֆուտբոլ
null

28 տարի առաջ այս օրը՝ 1995 թվականի սեպտեմբերի 6-ին, Ֆրանսիայի հավաքականը Յուրի Ջորկաեֆի դուբլի օգնությամբ ջախջախել է Ադրբեջանի թիմին։

Օսերում կայացած խաղում ֆրանսիացիները հաղթել են 10-0 հաշվով։ Դա ամենախոշոր հաշվով հաղթանակն էր Ֆրանսիայի հավաքականի պատմության մեջ։

Հիշեցնենք, որ Յուրի Ջորկաեֆը Ֆրանսիայի հավաքականին օգնել է դառնալ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն։ 1993-2002-ին անվանի կիսապաշտպանը «Եռագույնների» կազմում անցկացրել է 82 հանդիպում ու դարձել 28 գոլի հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ