NBA-ի կանոնավոր առաջնությունում «Դետրոյթը» 122-117 հաշվով հաղթել է «Ինդիանային» և ակումբային ռեկորդ կրկնել, հաղորդում է ESPN-ը։
«Փիսթոնսը» 13-րդ անընդմեջ հաղթանակն է գրանցել։ Նախկինում նույնքան հաղթանակ «Դետրոյթը» տարել էր 1989-90 և 2003-04 թվականներին։ Թիմն այժմ 15 հաղթանակ և 2 պարտություն ցուցանիշով գլխավորում է Արևելյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակը։
Հաջորդ տուրում «Փիսթոնսը» կմրցի իր սկզբունքային մրցակիցներից «Բոստոն Սելտիքսի» հետ, որին հաղթելու դեպքում կսահմանի ակումբային ռեկորդ։
Ընդամենը 2 տարի առաջ «Դետրոյթը» 28 անընդմեջ պարտություն էր գրանցել՝ սահմանելով ակումբային հակառեկորդ:


