Logo

28 ակումբ ցանկանում է ձեռք բերել «Նոայի» մրցակցի առաջատարին

16:43 / 21.10.2025Ֆուտբոլ
null

Կոնֆերենցիաների լիգայում «Նոայի» առաջիկա մրցակից «Ունիվերսիտատեա Կրայովայի» եզրային հարձակվող Շտեֆան Բայարամը հսկայական պահանջարկ ունի տրանսֆերային շուկայում, գրում է Fanatik.ro-ն:

Ֆուտբոլիստի գործակալ Իոան Բեկալին հայտարարել է, որ ռումինացի վինգերին ցանկանում են ձեռք բերել 28 ակումբներ:

Այդ թիմերի թվում են «Ռեալ Սոսյեդադը», «Գալաթասարայը» և «Ֆեներբահչեն»:

Գործակալը հայտարարել է, որ նման պահանջարկի դեպքում տրանսֆերի արժեքը կարող է հասնել 7 միլիոն եվրոյի:

Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա Բայարամը 19 խաղում խփել է 7 գոլ և կատարել 2 ասիստ: Ռումինացին երեք գոլ խփել է Կոնֆերենցիաների լիգայում, ինչպես նաև նորամուտն է նշել Ռումինիայի հավաքականում:

«Ունիվերսիտատեա Կրայովա» - «Նոա» խաղը կկայանա հոկտեմբերի 23-ին և կմեկնարկի ժամը 23:00-ին: Հանդիպումը կարող եք դիտել «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում:

Կոնֆերենցիաների լիգայի խաղերը ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ