Logo

27 տարի առաջ այս օրը Ռոման Բերեզովսկին նորամուտն է նշել Հայաստանի հավաքականում

17:31 / 31.08.2023Ֆուտբոլ
null

27 տարի առաջ այս օրը՝ 1996 թվականի օգոստոսի 31-ին, Ռոման Բերեզովսկին նորամուտն է նշել Հայաստանի ազգային հավաքականում, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Դա տեղի է ունեցել Պորտուգալիայի հավաքականի դեմ 1998թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի մեկնարկային տուրի խաղում, որն ավարտվել է 0-0 հաշվով։ Երևանի «Հրազդան» ստադիոնում կայացած խաղում Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասապահը նաև հետ է մղել 11-մետրանոց հարված։

Հիշեցնենք, որ Ռոման Բերեզովսկին Հայաստանի հավաքականում խաղացած ամենատարեց ֆուտբոլիստն է: 2016թ. մարտի 25-ին Բելառուսի հավաքականի հետ Երևանում կայացած իր հրաժեշտի խաղում դարպասապահը 41 տարեկան 233 օրական էր:

Անմոռանալի հանդիպումներ. Ինչպես Ֆիգուն վնասվածք ստացավ հյուրանոցում, իսկ Պորտուգալիան թանկարժեք 2 միավոր կորցրեց Երևանում

Ֆոտո՝ ՀՖՖ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ