Logo

27 տարեկանում մահացել է նորվեգացի բիաթլոնիստ Սիվերտ Գուտորմ Բակենը

22:57 / 23.12.2025Ջրային մարզաձևեր
null

27 տարեկանում կյանքից հեռացել է բիաթլոնիստ Սիվերտ Գուտորմ Բակենը։

Նորվեգացի մարզիկին մահացած են գտել Իտալիայի Լավացա քաղաքի հյուրանոցային համարում։ Մահվան պատճառն այժմ հայտնի չէ։

Բակենն աշխարհի գավաթի 2021-22թթ. խաղարկության մաս-ստարտի «Փոքր բյուրեղյա գլուբուս» մրցանակի դափնեկիր էր, Եվրոպայի եռակի չեմպիոն։ Նա 2022/23 մրցաշրջանում սրտի խնդիրների պատճառով չէր կարողացել լիարժեք մարզվել։

Աշխարհի գավաթի ընթացիկ խաղարկությունում Սիվերտ Գուտորմ Բակենը 224 միավորով 13-րդ տեղում էր։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ