Logo

27 ֆուտբոլիստ հրավիրվել է Հայաստանի հավաքական

17:08 / 27.05.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան'տ Սխիպը հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը՝ Կոսովոյի և Չեռնոգորիայի թիմերի հետ ընկերական հանդիպումներին ընդառաջ, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան

Դարպասապահներ

Հենրի Ավագյան - «Արարատ-Արմենիա»
Արման Ներսեսյան - ԲԿՄԱ
Արսեն Բեգլարյան - «Վան»
Անատոլի Այվազով - «Վան»

Պաշտպաններ

Վարազդատ Հարոյան - «Փյունիկ»
Կամո Հովհաննիսյան - «Արարատ-Արմենիա» 
Էդգար Գրիգորյան - «Արարատ-Արմենիա
Սերգեյ Մուրադյան - «Նոա»
Հովհաննես Համբարձումյան - «Նոա»
Պետիկ Մանուկյան – ԲԿՄԱ
Նաիր Թիկնիզյան - «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Գեորգի Հարությունյան - «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա)
Ստյոպա Մկրտչյան - «Օսիեկ» (Խորվաթիա)

Կիսապաշտպաններ

Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Նարեկ Գրիգորյան - «Ֆարուլ» (Ռումինիա)
Էդգար Սևիկյան - «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Տիգրան Ավանեսյան - «Արսենալ Տուլա» (Ռուսաստան)
Թոմաս Ադորյան - «Բանֆիլդ» (Արգենտինա)
Գոռ Մանվելյան - «Նոա»
Կարեն Մուրադյան - «Արարատ-Արմենիա»
Հովհաննես Հարությունյան - «Արարատ-Արմենիա»
Դանիել Աղբալյան – ԲԿՄԱ
Դավիթ Հակոբյան – ԲԿՄԱ

Հարձակվողներ

Արթուր Սերոբյան - «Շերիֆ» (Տիրասպոլ, Մոլդովա)
Արթուր Միրանյան - «Ունիվերսիտատեա Կլուժ» (Ռումինիա)
Ժիրայր Շաղոյան - «Արարատ-Արմենիա»
Արայիկ Էլոյան - ԲԿՄԱ

Մարզչական շտաբը նախատեսել էր հրավիրել ևս մի քանի ֆուտբոլիստների, որոնք տարբեր պատճառներով չեն կարողանա միանալ հավաքականին։

Մասնավորապես, դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը ենթարկվել է վիրահատության։ Նրա վերականգնման համար կպահանջվի մոտ 2 շաբաթ։

Տիգրան Բարսեղյանը ևս պատրաստվում է վիրահատության և այս անգամ չի կարող օգնել հավաքականին։

Վնասվածքների պատճառով հավաքականի առաջիկա հավաքին չեն մասնակցի Վահան Բիչախչյանը և Ուգոչուկվու Իվուն։

Հայաստանի ազգային հավաքականը մայիսի 31-ից մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: 

Հունիսի 5-ին հավաքականը կմեկնի Պրիշտինա՝ հունիսի 6-ին «Ֆադիլ Վոկրի» մարզադաշտում անցկացնելու առաջին ընկերական հանդիպումը Կոսովոյի թիմի դեմ: Հանդիպման մեկնարկը՝ ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով):

Հունիսի 7-ին ազգային հավաքականը կմեկնի Պոդգորիցա: Չեռնոգորիայի հավաքականի հետ հանդիպումը կկայանա Նիկշիչ քաղաքի «Քաղաքային» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 22:00-ին:

Երկու հանդիպումներն էլ կլինեն «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ