«Դետրոյթ Փիսթոնսը» հակառեկորդ է սահմանել Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) մեկ մրցաշրջանում անընդմեջ պարտությունների ցուցանիշով, հաղորդում է ESPN-ը։
«Բրուքլին Նեթսի» դեմ NBA-ի կանոնավոր առաջնության հերթական տուրում կրած պարտությունը (112-118) «Դետրոյթի» համար 27-րդ անընդմեջ անհաջողությունն էր։
Այդ ցուցանիշով նախորդ հակառեկորդը գրանցել էին «Քլիվլենդը» (2010-11 մրցաշրջանում) և «Ֆիլադելֆիան» (2013-14 մրցաշրջանում)` կրելով 26 անընդմեջ պարտություն։
Հիշեցնենք, որ NBA-ում պարտությունների ամենաերկար շարքը գրանցել է «Ֆիլադելֆիան», որը 2014-15 և 2015-16 մրցաշրջանների ընթացքում կրել 28 անընդմեջ պարտություն: