Logo

26 տարեկանում մահացել է Չեռնոգորիայի հավաքականի դարպասապահը

13:20 / 15.06.2024Ֆուտբոլ
null

26 տարեկանում մահացել է Անգլիայի երկրորդ լիգան` Չեմպիոնշիփը, ներկայացնող «Միլոուլի» և Չեռնագորիայի հավաքականի դարպասապահ Մատիյա Շարկիչը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Ըստ Daily Mail-ի` Շարկիչը մահացել է այսօր` հունիսի 15-ին։ Ֆուտբոլիստն ընկերների հետ եղել է Լոնդոնի իր բնակարանում։ Նա հանկարծ իրեն վատ է զգացել։ Ցավոք, շտապօգնության բժիշկները չեն կարողացել փրկել չեռնոգորցի դարպասապահի կյանքը։

Շարկիչը 2023 թ. օգոստոսից հանդես էր գալիս «Միլոուլում» և 33 խաղում դարպասը 12 անգամ պահել էր անառիկ։ Նա «Ասթոն Վիլայի» մարզադպրոցի սան էր, խաղացել է նաև շոտլանդական «Լիվինգսթոնում», անգլիական ակումբներ «Վուլվերհեմփթոնում», «Սթոք Սիթիում», «Բիրմինգհեմում» և «Շրուսբերի Թաունում»։

Շարկիչը նաև 9 հանդիպում էր անցկացրել Չեռնոգորիայի ազգային հավաքականում։ Դարպասապահը հունիսի 5-ին հավաքականի կազմում ամբողջական հանդիպում էր անցկացրել Բելգիայի թիմի դեմ ընկերական խաղում (0-2)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա