NBA-ի հերթական խաղային օրը «Դետրոյթ Փիսթոնսը» 115:126 հաշվով պարտվել է «Բրուքլին Նեթսին»: Այդ պարտությունը Մոնտի Ուիլյամսի թիմի համար 26-րդն էր անընդմեջ:
«Դետրոյթը» կրկնեց մեկ մրցաշրջանում NBA-ի պատմության անընդմեջ պարտությունների հակառեկորդը: Նախկինում նման անհաջող շարք գրանցել էին միայն «Քլիվլենդը» 2010-11 մրցաշրջանում և «Ֆիլադելֆիան»՝ 2013-14-ում:
2 օրից «Դետրոյթը» կրկին հանդիպելու է «Բրուքլինին» և կարող է մոտենալ NBA-ի անընդմեջ պարտությունների հակառեկորդին, որը գրանցվել է երկու մրցաշրջանների համագումարում: 2014-15 մրցաշրջանի վերջից մինչև 2015-16-ի մեկնարկը «Ֆիլադելֆիան» 28 անընդմեջ պարտություն է կրել: