Ֆրանսիացի բիաթլոնիստուհի Պաուլա Բոտեն գերմանական Օբերհոֆ քաղաքում ընթացող աշխարհի գավաթի չորրորդ փուլում հաղթեց սպրինտում:
Կրակահերթում 24-ամյա մարզուհու արդյունքը կազմեց՝ օ վրիպում, 22 րոպե 52,8 վայրկյան։ Երկրորդ տեղը զբաղեցրեց նորվեգուհի Մարեն Կիրկեիդեն (+31,1 վայրկյան, 1 վրիպում), իսկ լավագույն եռյակը եզրափակեց բուլղարուհի Միլենա Տոդորովան (+35,0; 1 վրիպում):
Ֆրանսուհին կարիերայում առաջին անգամ նման նվաճման հասավ: