NBA-ի կանոնավոր առաջնության հերթական խաղային օրը կայացել է «Յուտա» – «Ատլանտա» հանդիպումը, որն ունեցել է թրիլերային ավարտ:
Տանտերերը խաղավարտից 3 վայրկյան առաջ հավասարեցրել են հաշիվը Քոլին Սեքսթոնի նետման շորհիվ, բայց մնացած 3 վայրկյանում գնդակը ստացել է Թրեյ Յանգը և 15 մետրից նետումով հաղթանակ (124:121) կորզել «Հոուքսի» համար:
Յանգը վաստակել է 24 միավոր և կատարել 20 արդյունավետ փոխանցում: