Օրերս կազմակերպված հանդիսավոր միջոցառման ժամանակ Fastex-ը 230,000 FTN-ներ (Բահամուտ բոլկչեյնի հիմնական թվային ակտիվ) է տրամադրել հայաստանյան սպորտային աշխարհը ներկայացնող 103 մարզիկների, նրանց մարզիչներին ու բժշկական անձնակազմին:
Fastex-ի համահիմնադիր Վիգեն Բադալյանը նշել է հետևյալը. «Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերին ընդառաջ մենք առանձնահատուկ կերպով ենք ուզում կարևորել և գնահատել ոչ միայն անվանի հայ մարզիկների, այլև իրենց հաջողությանը նպաստող մարզիչների ու բժիշկների աշխատանքը։ Այսպիսի միջոցառումները տեղի են ունենալու առաջիկա չորս տարիների ընթացքում, տարեկան երկու անգամ»:
Հավելենք, որ 230,000 FTN-ը կազմում է շուրջ 200 միլիոն դրամ։