«Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսն ազգային հավաքականների ֆուտբոլիստների համար տարիքային սահմանափակումներ մտցնելու կոչ է արել, գրում է gianlucadimarzio.com-ը:
«Եվրոպայում ինչ-որ բան պետք է փոխվի, ժամանակը եկել է։ Հանդիպումներն այժմ չափազանց շատ են։ Հավաքականների համար անհրաժեշտ է սահմանաչափ։ Օրինակ՝ 23 տարեկանից հետո այլևս չես կարող խաղալ հավաքականում։ Հրավիրելով 30 տարեկանից բարձր ֆուտբոլիստների, որոնք վնասվածքներ են ստանում, դուք հարվածում եք լիգաներին։
Լիգաների նկատմամբ ոչ մի հարգանք չկա, և ակումբներն անբավարար փոխհատուցում են ստանում՝ վարձակալության տալով խաղացողների, որոնց վճարում են ամբողջ տարի»,- ասել է Աուրելիո Դե Լաուրենտիսը։


