Քենիացի վազորդ Քելվին Քիպտումը համաշխարհային ռեկորդ է սահմանել մարաթոնյան վազքում։
Չիկագոյի մարաթոնում 23-ամյա մարզիկը 42 կմ 195 մետրը հաղթահարել է 2 ժամ 35 վայրկյանում։
Նախորդ համաշխարհային ռեկորդը 2022թ․ սեպտեմբերի 25-ին սահմանել էր օլիմպիական չեմպիոն, քենիացի Էլիուդու Կիպչոգեն՝ գրանցելով 2 ժամ 1 րոպե 9 վայրկյան արդյունք։
Քելվին Քիպտումը երկրորդ հաղթանակը տարավ մարաթոնյան վազքի գլխավոր մրցումներում։ Ապրիլին նա նվաճել էր նաև Լոնդոնի մարաթոնի հաղթողի կոչումը։