Ո՞վ է 21-րդ դարում՝ 2001թ. հունվարի 1-ից մինչև օրս պաշտոնական մրցումներում խփած գոլերի քանակով հայկական ֆուտբոլի լավագույն ռմբարկուն: Կարծում եմ, որ ֆուտբոլասերներից շատերն առանց երկմտելու միանգամից կնշեն Հենրիխ Մխիթարյանին: Եվ նրանք իրավացի կլինեն:
Անկախության շրջանի հայկական ֆուտբոլի աստղ Հենրիխ Մխիթարյանը, որը վերջերս նշեց ծննդյան 36-ամյակը, շարունակում է հաջող մրցելույթներն իտալական «Ինտերում», որի կազմում հանդես է գալիս 2022/23թթ. մրցաշրջանից: Հենրիխը թիմի կազմում անցկացրած պաշտոնական 123 հանդիպումներում 8 գոլի հեղինակ է դարձել:
2006թ. պրոֆեսիոնալ ֆուտբոլում իր առաջին քայլերը «Փյունիկում» կատարած Մխիթարյանը 19 մրցաշրջանների ընթացքում բոլոր մրցաշարերում անցկացրած 855 հանդիպումներում 238 գոլի հեղինակ է դարձել: Նա նաև անկախության շրջանի հայկական ֆուտբոլի լավագույն ռմբարկուն է: Այդ տիտղոսին Մխիթարյանն արժանացավ նախորդ մրցաշրջանում «Ինտերում» խփած 2 գոլի շնորհիվ՝ գերազանցելով 236 գոլի հեղինակ դարձած Արսեն Ավետիսյանի արդյունավետության բացարձակ ռեկորդը: Ի դեպ, վերջինս իր գոլերի մեծամասնությունը խփել է 20-րդ դարում՝ ՀՀ առաջնություններում նորամուտը նշելով 1992թ:
2009թ. հուլիսից Մխիթարյանի ֆուտբոլային կարիերան շարունակվեց արտերկրում: Այդ պահին Մխիթարյանի հաշվին «Փյունիկում» անցկացրած պաշտոնական 93 հանդիպումներում ընդամենը 36 գոլ էր գրանցված, որից 30-ը նա խփել էր ՀՀ առաջնություններում, 6-ը՝ Հայաստանի գավաթի մրցաշարում:
Արտերկրի 7 ակումբներում անցկացրած պաշտոնական 653 հանդիպումներում Մխիթարյանը 161 անգամ խոցել է մրցակիցների դարպասները: Հենրիխն արտերկրում առավել արդյունավետ է գործել 2012/13թթ. մրցաշրջանում՝ Դոնեցկի «Շախտյորի» կազմում խփած 25 գնդակով դառնալով Ուկրաինայի առաջնության լավագույն ռմբարկուն: Հիշեցնենք նաև, որ Մխիթարյանը Հայաստանի ազգային (32 գոլ) և երիտասարդական (9 գոլ) հավաքականների լավագույն ռմբարկուն է:
2-րդ ցուցանիշն ունի ՀՀ հավաքականի բրազիլացի նախկին կիսապաշտպան Մարկոս Պիզելին, որը ևս ֆուտբոլային իր ողջ կարիերան անցկացրել է 21-րդ դարում: Նրա հաշվին 157 գոլ է գրանցված: Այդ գոլերից 86-ը Մարկոսը խփել է «Արարատում» և «Փյունիկում» անցկացրած պաշտոնական մրցումներում: Արտերկրի ակումբներում էլ բրազիլացի ֆուտբոլիստն իրեն վատ չի դրսևորել՝ դառնալով 60 գոլի հեղինակ: 11 գնդակ էլ Մարկոսը խփել է ՀՀ ազգային հավաքականում:
21-րդ դարի լավագույն ռմբարկուների ցանկում 125 գնդակով 3-4-րդ տեղերը բաժանում են Արամ Հակոբյանն ու Ալեքսանդր Կարապետյանը: Ի տարբերություն Մխիթարյանի և Մարկոսի, Արամը ֆուտբոլային կարիերան սկսել է 20-րդ դարի վերջին՝ դառնալով 21 գոլի հեղինակ:
Բացի Արամից, 21-րդ դարի ամենաարդյունավետ 20 ֆուտբոլիստներից ևս 6-ը՝ Արա Հակոբյանը, Արման Քարամյանը, Արտյոմ Ադամյանը, Արամ Ոսկանյանը, Արթուր Քոչարյանը և Անդրանիկ Բարիկյանը գոլերի հաշիվը բացել են 20-րդ դարի վերջին:
Լյուքսեմբուրգյան 3 ակումբներում, ռուսական «Սոչիում» և «Տամբովում» հանդես գալուց հետո Կարապետյանն իր կարիերայի վերջին տարիներն անցկացրեց Հայաստանում: 2021թ. գարնանը նա ընդգրկվել էր «Արարատ-Արմենիայի» կազմում՝ դառնալով 4 գոլի հեղինակ: 2021/22թթ. առաջնության աշնանային հատվածում արդեն «Նոայի» կազմում Կարապետյանի հաշվին կրկին 4 գոլ գրանցվեց: Իսկ առաջնության գարնանային հատվածը նա անցկացրեց «Ալաշկերտում», որում ընդամենը 3 անգամ խաղադաշտ դուրս եկավ: Հաջորդ մրցաշրջանի մեկնարկում ևս 3 խաղ անցկացնելով «Ալաշկերտում», Կարապետյանը տեղափոխվեց «Փյունիկ», որի կազմում էլ 7 խաղում գոլ չխփեց:
Պրոֆեսիոնալ կարիերան ավարտելուց հետո վերջին երկու մրցաշրջաններում Ալեքսանդր Կարապետյանը խաղում է Հայաստանի սիրողական լիգայի «Կիլիկիա» թիմում, որի կազմում 6 գոլով դարձել էր ՀՀ գավաթի նախորդ խաղարկության լավագույն ռմբարկուն: Գավաթի ընթացիկ խաղարկությունում էլ փորձառու հարձակվողը դարձել էր ԲԿՄԱ-ի դարպասն իր թիմի խփած միակ գոլի հեղինակը: Գավաթի նախնական փուլի այդ խաղում «Կիլիկիան» մրցակցին զիջել էր 1-6 հաշվով՝ դուրս մնալով հետագա պայքարից:
Վերջին 2 մրցաշրջաններում զգալիորեն աճել է Բրատիսլավայի «Սլովանում» հանդես եկող Տիգրան Բարսեղյանի արդյունավետությունը: Նախորդ մրցաշրջանում Տիգրանը 13 գնդակով դարձել էր Սլովակիայի առաջնության լավագույն ռմբարկուն՝ գերազանցելով 2019թ. Ղազախստանի առաջնությունում «Կայսարում» գրանցած արդյունավետության անձնական ռեկորդը (12 գոլ):
Ընթացիկ առաջնությունում Բարսեղյանն արդեն արդյունավետության անձնական նոր ռեկորդ է սահմանել՝ առաջնության 17 հանդիպումներում դառնալով 14 գոլի հեղինակ: Այնպես որ շուտով Տիգրանը կընդգրկվի 21-րդ դարի հայկական ֆուտբոլի լավագույն ռմբարկուների եռյակում:
Հետաքրքիր է, որ մինչև արտերկիր մեկնելը Տիգրան Բարսեղյանը «Բանանցում», «Գանձասարում» և «Միկայում» անցկացրած պաշտոնական 83 հանդիպումներում ընդամենը 14 գոլ էր խփել:
21-րդ դարի հայկական ֆուտբոլի լավագույն ռմբարկուների ցանկում են ընթացիկ առաջնության մասնակից այլազգի երկու ֆուտբոլիստներ՝ Յուսուֆ Օտուբանջոն և Սերժ Դեբլեն: Օտուբանջոն բրազիլացի Մարկոս Պիզելիից հետո Հայաստանում հանդես եկած այլազգի երկրորդ ֆուտբոլիստն է, որ ֆուտբոլային կարիերայում հատել է 100 գոլի սահմանագիծը:
Նիգերիացի հարձակվողը պաշտոնական մրցումներում հոբելյանական՝ 100-րդ գոլը խփել է անցյալ տարվա օգոստոսի 15-ին ղազախական «Օրդաբասիի» հետ Երևանում կայացած Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 3-րդ փուլի խաղում: Բնավ էլ զարմանալի չի լինի, եթե ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Օտուբանջոն տեղ զբաղեցնի 21-րդ դարի հայկական ֆուտբոլի լավագույն ռմբարկուների հնգյակում:
FastNews-ը ներկայացնում է 21-րդ դարում հայկական ֆուտբոլի 20 լավագույն ռմբարկուների ցանկը: Հաշվի են առնված ՀՀ առաջնություններում (Ա), ՀՀ գավաթի մրցաշարերում (Գ), Հայաստանի Սուպերգավաթի հանդիպումներում (Ս), հայկական ակումբներում եվրագավաթների մրցաշարերում (Ե), ՀՀ ազգային (ԱՀ) և երիտասարդական (ԵՀ) հավաքականներում, «Համագործակցության գավաթի» խաղարկություններում (ԱՊՀ) և արտերկրի Բարձրագույն խմբի թիմերում (ԱԵ) պաշտոնական մրցումներում խփած գոլերը:
Ֆուտ Ֆուտբոլիստներ |
Ա |
Գ |
Ս |
Ե |
ԱՀ |
ԵՀ |
ԱՊՀ |
ԱԵ |
ԸՆԴ |
1.Հ 1 1.Հենրիխ Մխիթարյան |
30 |
6 |
- |
- |
32 |
9 |
- |
161 |
238 |
2.Մա 2.Մարկոս Պիզելի |
75 |
8 |
1 |
2 |
11 |
- |
- |
60 |
157 |
3.Ար 3.Արամ Հակոբյան |
93 |
24 |
- |
4 |
1 |
1 |
2 |
- |
125 |
4.Ալ 4.Ալեքսանդր Կարապետյան |
8 |
7 |
- |
- |
6 |
- |
- |
104 |
125 |
5.Յու 5.Յուրա Մովսիսյան |
- |
- |
- |
- |
14 |
- |
- |
109 |
123 |
6.Ար 6.Արա Հակոբյան |
83 |
6 |
- |
- |
7 |
3 |
2 |
21 |
122 |
7. Տիգ 7. Տիգրան Բարսեղյան |
13 |
1 |
- |
- |
9 |
- |
- |
96 |
119 |
8. Յու 8. Յուսուֆ Օտուբանջո |
76 |
4 |
- |
5 |
- |
- |
- |
26 |
111 |
9.Գևո 9.Գևորգ Ղազարյան |
54 |
7 |
1 |
2 |
14 |
5 |
- |
22 |
105 |
10.Ար 10.Արման Քարամյան |
57 |
15 |
- |
3 |
4 |
- |
1 |
21 |
101 |
11. 11.Արտյոմ Ադամյան |
85 |
14 |
1 |
1 |
- |
- |
- |
- |
101 |
12. Ա 12. Արամ Ոսկանյան |
32 |
11 |
1 |
2 |
- |
- |
- |
50 |
96 |
13.Մ 13.Միհրան Մանասյան |
82 |
11 |
1 |
1 |
- |
- |
- |
- |
95 |
14. Ա 14. Արթուր Քոչարյան |
67 |
8 |
- |
- |
- |
- |
- |
19 |
94 |
15.Է 15.Էդգար Մանուչարյան |
56 |
4 |
- |
3 |
9 |
1 |
2 |
15 |
90 |
16.Ս 16.Սամվել Մելքոնյան |
67 |
17 |
- |
- |
- |
1 |
2 |
- |
87 |
17.Ս 17.Սերժ Դեբլե |
43 |
- |
1 |
2 |
- |
- |
- |
41 |
87 |
18. 18.Լևոն Փաչաջյան |
61 |
5 |
1 |
2 |
2 |
1 |
1 |
13 |
86 |
19.Ն 19.Նարեկ Բեգլարյան |
62 |
16 |
- |
1 |
- |
- |
1 |
2 |
82 |
20.Ան 20.Անդրանիկ Բարիկյան |
72 |
9 |
- |
- |
- |
- |
- |
- |
81 |