Logo

21-ամյա Կառլոս Նասարը համաշխարհային ռեկորդով դարձավ աշխարհի եռակի չեմպիոն

23:03 / 09.10.2025Ծանրամարտ
null

Բուլղարացի 21-ամյա ծանրորդ Կառլոս Նասարը երրորդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն:

Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի հաղթողը ելույթ ունեցավ իր համար նոր քաշային կարգում` 94 կգ-ում: Պոկում վարժությունից հետո Եվրոպայի եռակի չեմպիոնը 173 կգ արդյունքով չորրորդն էր, սակայն հրումում հստակ կատարեց բոլոր 3 մոտեցումները: Վերջին մոտեցմանը Նասարը հրեց 222 կգ-անոց ծանրաձողը` սահմանելով համաշխարհային ռեկորդ: Երկամարտում բուլղարացին գրանցեց 395 կգ արդյունք:

Երկրորդ տեղում հանգրվանեց իրանցի Ալիռեզա Մոեինին, որը երկամարտում գրանցեց 391 կգ (182+209) արդյունք: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ