Երևանը կընդունի 2026 թ. հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը, հայտնում է ՀՀՖ-ի մամուլի ծառայությունը։
«Հրաձգության Եվրոպայի կոնֆեդերացիայի որոշմամբ` 2026 թվականին Երևանում կանցկացվի հրաձգության 10մ մրցաձևերի Եվրոպայի առաջնությունը։ Այն իր մեջ կընդգրկի օդամղիչ ատրճանակ, վազող թիրախ և օդամղիչ հրացան մրցաձևերը։
Բուլղարիան, որը նույնպես հյուրընկալելու հայտ էր ներկայացրել, կընդունի 2026թ․ Եվրոպայի երիտասարդների առաջնությունը»,- նշված է պաշտոնական հայտարարության մեջ։


