2025 թ. Հայաստանում անցկացվելու է բռնցքամարտի միջազգային երեք խոշոր մրցաշար։
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հայտնում է, որ ապրիլին կայանալու է «Երևանի քաղաքապետարանի գավաթ» մեծահասակների, սեպտեմբերին` «Բարեկամության գավաթ» ավագ տարիքի պատանիների միջազգային մրցաշարը, իսկ հոկտեմբերին` Եվրոպայի Մ23 առաջնությունը։
Վերոնշյալ բոլոր մրցաշարերն ընդգրկվել են Եվրոպայի բռնցքամարտի ֆեդերացիայի (EUBC) օրացույցային ծրագրում։


