Logo

2023 թվականին ամենաշատ եկամուտ ունեցած մարզիկները

23:03 / 08.02.2024Ֆուտբոլ
null

Sportico ամսագիրը ներկայացրել է 2023 թվականին ամենաշատ եկամուտ ունեցած մարզիկների ցուցակը:

Մեկ տարվա ընթացքում ամենաշատ գումարը վաստակել է Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն՝ 275 միլիոն դոլար (255,3 միլիոն եվրո):

39-ամյա ֆուտբոլիստը նախորդ տարի 137 միլիոն եվրո ստացել է արաբական ակումբից, իսկ մնացած գումարը վաստակել է գովազդների միջոցով։ Պորտուգալացին համագործակցում է Nike, Herbalife, Armani, Tag Heuer, DAZN և Poker Stars ընկերությունների հետ:

Երկրորդ տեղում է գոլֆիստ Ջոն Ռամը՝ 203 միլիոն դոլար (188,4 միլիոն եվրո), երրորդում՝ Մայամիի «Ինտերի» և աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստ Լիոնել Մեսին՝ 130 միլիոն դոլար (120,66 միլիոն եվրո)։

Լավագույն հնգյակում են նաև ամերիկյան «Լոս Անջելես Լեյքերսի» լեգենդար բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը (125,7 միլիոն դոլար) և ՊՍԺ-ի ու Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստ Կիլիան Մբապեն (125 միլիոն դոլար):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ