Logo

2018-ին հայերեն թարգմանված 5 գիրք, որ պետք է կարդալ

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 28.08.2018ՄՇԱԿՈՒՅԹ
новый коллаж 27 - 2018-ին հայերեն թարգմանված 5 գիրք, որ պետք է կարդալ

Հայկական գրաշուկան հարուստ է թարգմանական գրականությամբ: Այսօր շատ են թարգմանում համաշխարհային բեսթսելլերներ ու լավագույն գրողների գրքերը:

Ձեզ համար առանձնացրել ենք 5 վեպ, որոնք թարգմանվել և տպագրվել են 2018-ին, գրքեր, որ արժե կարդալ ու ունենալ սեփական գրապահարանում:
[շարքը շարունակական է]

1. Զրույցներ Կաֆկայի հետ: Գրառումներ և հիշողություններ

Հեղինակ` Յանոուխ Գուստավ
Գերմաներենից թարգմանությունը և ծանոթագրությունները՝ Արա Առաքելյանի
Զանգակ հրատարակչություն

978 9939 68 575 5 b - 2018-ին հայերեն թարգմանված 5 գիրք, որ պետք է կարդալ

Գիրքը ներկայացնում է 20–րդ դարի եվրոպական գրականության ամենամեծ գրողներից մեկի՝ Ֆրանց Կաֆկայի հետ Յանոուխի զրույցներն ու հիշողությունները: Գուստավ Յանոուխը (1903–1968), որ հայրենի Չեխիայում հայտնի էր իբրև երաժշտագետ, գրական աշխարհում բացառիկ հեղինակություն սկսեց վայելել՝ հրատարակելով Կաֆկայի մասին հիշողությունների այս գիրքը (1951, 1968): Այն դիմացավ ժամանակների քննությանը և այսօր համարվում է Կաֆկայի կյանքի և ստեղծագործության մասին պատմող տասնյակ լավագույն գրքերից մեկը:

կարդացեք նաև՝ «ԶՐՈՒՅՑՆԵՐ ԿԱՖԿԱՅԻ ՀԵՏ. ԳՐԱՌՈՒՄՆԵՐ ԵՒ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ» գիրքն ասում է…

2. Ցատկախաղ

հեղինակ՝ Խուլիո Կորտասար
թարգմանությունը՝ Ալիս Տեր- Ղևոնդյանի 
Անտարես հրատարակչություն

ցատկախաղ 960x1515 - 2018-ին հայերեն թարգմանված 5 գիրք, որ պետք է կարդալ

Սա արգենտինացի արձակագիր և պոետ Խուլիո Կորտասարի էքսպերեմենտալ վեպն է: Այն առանձնանում է արտասովոր կառուցվածքով: Ըստ հեղինակի նախաբանի՝ այս գրքում մի քանի գրքեր կան, և Կորտասարը առաջարկում է ընթերցման 2 տեխնիկա. սովորական, որի մեջ մտնում են վեպի առաջին երկու մասերը,  և որոնց մեջ ավարտվում է հիմնական սյուժեն, և երկրորդ, որի տեխնիկան արտասովոր է. այն ենթադրում է տարբեր գլուխների ոչ կանոնիկ ընթերցանություն: Այս վեպը 20-րդ դարի ամենաառեղծվածային ու գեղեցիկ գործերից մեկն է համարվում:

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ