«Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» կանանց մենախաղում 2016 թվականից տիտղոսը նվաճում են տարբեր թենիսիստուհիներ:
Քիչ առաջ այս տարվա խաղարկության հաղթող է դարձել աշխարհի 32-րդ ռակետ, չեխ Բարբրորա Կրեյչիկովան, որը եզրափակիչում հաղթել է աշխարհի 7-րդ ռակետ, իտալուհի Յասմին Պաոլինիին:
Նախորդ տարիներին «Ուիմբլդոնի» կանանց մենախաղում տիտղոսը նվաճել էին նաև Սերենա Ուիլյամսը, Գարբինե Մուգուրուզան, Անժելիկ Կերբերը, Սիմոնա Հալեպը, Էշլի Բարտին, Ելենա Ռիբակինան, Մարկետա Վոնդրուսովան: Հիշեցնենք, որ 2020 թվականին կորոնավիրուսի պատճառով «Ուիմբլդոնը» չեղարկվել էր:


