Logo

2014 թ. աշխարհի չեմպիոնը կներկայացնի Հայաստանը

16:21 / 09.11.2024Մարմնամարզություն
null

Ռուսաստանի հավաքականի կազմում գեղարվեստական մարմնամարզության աշխարհի չեմպիոն դարձած Ալեքսանդրա Սեմյոնովան կսկսի ներկայացնել Հայաստանը, հայտնում է Тасс-ը։ Այդ մասին հաստատել է 26-ամյա մարզուհու մայրը և նրա մարզիչ Վիկտորյա Տեկելը.

«Ալեքսանդրան պատրաստվում է ներկայացնել Հայաստանը։ Նա տարիքով արդեն բավական մեծ է և ցանկանում է կրկին հանդես գալ միջազգային մրցաշարերում։ Հայաստանը ներկայացնելը ոչ մի կերպ չի խանգարի, որպեսզի նա հանդես գա նաև ռուսական ներքին մրցաշարերում ու շարունակի իր գործունեությանը` մեր երկրում գեղարվեստական մարմնամարզության զարգացմանը նպաստելուն»,- նշել է Տեկելը։

Ալեքսանդրա Սեմյոնովան աշխարհի չեմպիոն է դարձել 2014 թվականին։ Ռուս մարզուհին նաև Եվրոպայի կրկնակի չեմպիոն է։ Նա նախորդ անգամ Ռուսաստանի հավաքականի կազմում միջազգային մրցաշարի մասնակցել է 2015 թվականին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա