Ֆրանսիական «Մարսելը» շարունակում է նոր գլխավոր մարզչի փնտրտուքները։
RMC Sport-ը հայտնում է, որ «Մարսելի» ղեկավարները բանակցում են 2006 թվականի աշխարհի չեմպիոն, իտալացի Ջենարո Գատուզոյի հետ։ Ֆրանսիական ակումբի նախագահ Պաբլո Լոնգորիան հենց Գատուզոյին է դիտարկում որպես հաջորդ գլխավոր մարզիչ։
Հիշեցնենք, որ վերջերս «Մարսելի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվել էր Մարսելինո Գարսիա Տորալը։ Այժմ գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարն է Ժակու Աբարդոնադոն։
Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում «Մարսելը» 6 խաղից հետո վաստակած 9 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 8-րդ տեղը։ 45-ամյա Գատուզոն նախկինում գլխավորել է նաև «Միլանը», «Նապոլին»։ Իտալացու նախորդ ակումբը իսպանական «Վալենսիան» էր, որտեղ վերջինս աշխատել է նախորդ մրցաշրջանում։