Logo

200 միլիոն եվրո. ՊՍԺ-ի սպորտային խորհրդականն առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայից

20:59 / 27.02.2025Ֆուտբոլ
null

Ֆրանսիական ՊՍԺ-ի սպորտային խորհրդական Լուիշ Կամպուշը խոշոր պայմանագրի առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայից, հաղորդում է Le Parisien-ը:

Նախորդ շաբաթ կայացել է Կամպուշի և ֆուտբոլի Սաուդյան Արաբիայի ազգային հավաքականի ներկայացուցիչների հանդիպումը։ Մասնագետին առաջարկվել է 10 տարվա պայմանագիր՝ 200 մլն եվրո աշխատավարձով:

Սաուդցիների գլխավոր նպատակն է ազգային հավաքականին պատրաստել 2034 թվականին կայանալիք տնային աշխարհի առաջնությանը։

Նրանց կարծիքով` Կամպուշը կբերի մի նախագիծ, որի արդյունքում ազգային հավաքականը կհասնի Մունդիալի կիսաեզրափակիչ, ինչպես դա արեց Հարավային Կորեայի ազգային թիմը 2002 թվականին Գուս Հիդինկի գլխավորությամբ տնային ԱԱ-ում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ