ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի եզրային հարձակվող Լամին Յամալին: Փարիզյան թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ցանկանում է հենց 16-ամյա ֆուտբոլիստի միջոցով փոխարինել ակումբից հեռացող Կիլիան Մբապեին, գրում է Le Parisien-ը:
ՊՍԺ-ն Յամալին կդարձնի իր տրանսֆերային գլխավոր նպատակը և պատրաստ կլինի նրա համար 200 միլիոն եվրո վճարել, եթե պատանի ֆուտբոլիստը համաձայնի փոխել թիմը:
ՊՍԺ-ն հիանալի հարաբերությունների մեջ է Ժորժե Մենդեշի հետ, որը Յամալի գործակալն է: Ֆրանսիական ակումբը հույս ունի, որ Մենդեշը կհամոզի վինգերին և կօգնի «Բարսելոնայի» հետ բանակցությունների ժամանակ:
Ընթացիկ մրցաշրջանոմ Լամինը 44 խաղում դարձել է 6 գոլի և 8 ասիստի հեղինակ: