Logo

200 միլիոն եվրո․ Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստը

18:08 / 01.10.2024Ֆուտբոլ
null

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը դարձել է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստը Transfermarkt-ի տվյալներով։

Հեղինակավոր պորտալը թարմացրել է Անգլիայի Պրեմիեր լիգայի ֆուտբոլիստների տրանսֆերային գները։

24-ամյա Հոլանդի տրանսֆերային արժեքը հասել է 200 միլիոն եվրոյի՝ ավելանալով 20 միլիոնով։ Մինչև այս նորվեգացին աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստի կարգավիճակը կիսում էր Մադրիդի «Ռեալի» խաղացողներ Ջուդ Բելինգեմի, Վինիսիուս Ժունիորի ու Կիլիան Մբապեի հետ, որոնց տրանսֆերային արժեքը գնահատվում է 180 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում նորվեգացի գոլահարը մասնակցել է 8 խաղի ու խփել 10 գոլ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ