Էդվարդյան դարաշրջանը (կառավարել է Մեծ Բրիտանիայի թագավոր Էդվարդ VII-ը՝ 1901-1910 թվականներին) հայտնի է իր գեղեցիկ և տաղանդավոր կանանցով: Գեղեցկության չափանիշները փոխվում են տասնամյակից տասնամյակ, և այն ժամանակ գունատ մաշկը մոդա էր, իսկ շեկ մազերը՝ ոչ: Իսկ ո՞վ ասաց, որ գեղեցիկ լինելու համար պետք է համապատասխանել որոշ չափանիշների:
1. Գլեդիս Կոնստանս Կուպեր
Գլեդիս Կոնստանս Կուպերը անգլիացի դերասանուհի էր, ում կարիերան տևեց յոթ տասնամյակ: Երաժշտական կատակերգություններում և մնջախաղում դեռահաս տարիքում իր կարիերան սկսելով բեմում, նա հետագայում սկսեց գլխավոր դերերը խաղալ դրամատիկական ներկայացումների և համր ֆիլմերում՝ դեռևս Առաջին համաշխարհային պատերազմից առաջ: Այնուհետև նա դարձավ Լոնդոնի Փլեյհաուս թատրոնի ղեկավարը, որտեղ խաղաց նաև հսկայական թվով դերեր, որոնց համար արժանացավ բազմաթիվ գովասանքների, այդ թվում՝ հայտնի դրամատուրգ Ուիլյամ Սոմերսեթի կողմից: Գլեդիսը նաև պարբերաբար հայտնվում է Ուեսթ Էնդի և Բրոդվեյի թատրոնների բեմերում և նույնիսկ երեք անգամ առաջադրվել է Օսկարի:
2. Լիլի Էլսի
Լիլի Էլսին Էդվարդյան ժամանակաշրջանում հայտնի անգլիացի դերասանուհի և երգչուհի էր, որն առավել հայտնի էր Ֆրանց Լեհարի «Ուրախ այրին» ֆիլմի լոնդոնյան արտադրության մեջ իր դերով: Մանկուց սկսելով իր կարիերան՝ 1890-ականներին Էլսին լավ դերասանուհու համբավ ձեռք բերեց երաժշտական կատակերգություններում՝ իր դերերի շնորհիվ: Դրանից հետո նա նվագել է ևս մի քանի հաջողված օպերետներում և մյուզիքլներում: Ուրախացնելով մարդկանց իր գեղեցկությամբ և հմայքով՝ Էլսին դարձավ 20-րդ դարասկզբի ամենահաճախ լուսանկարվող դերասանուհիներից մեկը:
3. Մարի Դորո
Մարի Դորոն համր կինոյի դարաշրջանի սկզբում հանդես եկող ամերիկացի դերասանուհի էր: Երբ Մարին դեռ «երգչախմբային» աղջիկ էր՝ գրավեց իմպրեսարիո Չարլզ Ֆրոհմանի ուշադրությունը, որը հետագայում հրավիրեց իրեն մի քանի դեր խաղալու Բրոդվեյի թատրոններում: Այնտեղ Մարին աշխատել է այն ժամանակվա հայտնի դերասան Ուիլյամ Ջիլետի («Շերլոկ Հոլմս») հետ, և իր կարիերան ձևավորվել է այս երկու փորձառու դաստիարակների ազդեցությամբ: Թեև Մարին սովորաբար խաղում էր նույն տեսակի պարզ դերեր, այնուամենայնիվ, նա բոլորի մոտ տպավորվեց որպես խելամիտ, զարգացած և արագ մտածող դերասանուհի:
4. Մոդ Ֆելի
Մոդ Ֆելին համր կինոյի ամերիկացի դերասանուհիներից է: Երեք տարեկանում նա սկզբում բեմ դուրս եկավ մոր՝ Մարգարետ Ֆիլիի հետ, իսկ հետո նկարահանվեց Հենրիխ Սիենկևիչի «Կամոն գալիս է» վեպի հիման վրա նկարահանված ներկայացումում, որտեղ կրկին բեմ դուրս եկավ մոր հետ: Մոդը շրջագայեց Անգլիայում՝ Շերլոկ Հոլմսի բեմադրությամբ, որտեղ խաղաց Ուիլյամ Ջիլետի հետ: Իսկ 1902-1905 թվականներին հաճախ էր համագործակցում Հենրի Իրվինգի հետ՝ մասնակցելով նրա ներկայացումներին:
5. Աիդա Օվերտոն Ուոքեր
Աիդա Օվերթոն Ուոքեր – հայտնի է որպես Կեկվոկայի թագուհի, աֆրոամերիկացի վոդևիլային դերասանուհի, երգչուհի, պարուհի և պարուսույց: Ամուսնու և զուգընկերոջ հետ մասնակցել է ժամանակի բազմաթիվ ներկայացումների: