Աշխարհի երրորդ ռակետ Կորի Գաուֆը դարձավ WTA-ի Ամփոփիչ մրցաշարի հաղթող:
20-ամյա ամերիկուհին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում ավարտված մրցաշարի եզրափակիչում կամային հաղթանակի հասավ աշխարհի 7-րդ ռակետ Ցինվեն Չժենի նկատմամբ` 3-6, 6-4, 7-6: Գաուֆն աշխարհի 7-րդ ռակետին հաղթեց 3 ժամ 4 րոպեում:
ԱՄՆ-ի ներկայացուցիչը կարիերայում առաջին անգամ նվաճեց տարվա Ամփոփիչ մրցաշարի տիտղոսը: Նախորդ տարի հաղթող էր դարձել լեհ Իգա Շվյոնտեկը: