Logo

20-ամյա Դիանա Շնայդերը մրցաշրջանի չորրորդ տիտղոսն է նվաճել

13:49 / 03.11.2024Թենիս
null

Ռուս թենիսիստուհի Դիանա Շնայդերը դարձել է Հոնկոնգի WTA-250 շարքի մրցաշարի հաղթող։

Եզրափակչում աշխարհի 14-րդ ռակետը 6-1, 6-2 հաշվով հաղթել է բրիտանուհի Քեթի Բուլթերին, որը դասակարգման աղյուսակում 29-րդն է։ Մրցախաղը տևել է 1 ժամ 11 րոպե:

20-ամյա Շնայդերի համար սա չորրորդ տիտղոսն է WTA-ի մրցաշարերում այս մրցաշրջանում։ Տարվա սկզբին նա տիտղոսներ էր նվաճել Հուա Հինում, Բադ Հոմբուրգում և Բուդապեշտում: 

Շնայդերը WTA-ի դասակարգման թարմացված աղյուսակում կլինի 12-րդը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ