Շանհայում ավարտին է մոտենում թենիսի «Մասթերս» կարգի մրցաշարը: Այսօր կայացան կիսաեզրափակիչ հանդիպումները:
Հուբերտ Հուրկաչը վստահ հաղթանակի հասավ Սեբաստիան Կորդայի նկատմամբ: Առաջին անգամ «Մասթերսի» կիսաեզրափակիչում խաղացող ամերիկացին մեկնարկային սեթի վերջնամասում սկսեց կոպիտ սալներ կատարել և թույլ տված բրեյքից հետո պարտվեց 3-6 հաշվով: Երկրորդ սեթի սկզբում լեհ թենիսիստը ևս մեկ բրեյք գրանցեց և մինչև վերջ պահեց առավելությունը՝ 6-4:
Մյուս կիսաեզրափակիչում ռուս Անդրեյ Ռուբլյովը 7-6, 6-3 հաշվով գերազանցեց բուլղարացի Գրիգոր Դիմիտրովին: Գերհամառ առաջին սեթից հետո, ռուս թենիսիստը զգալի ուժեղ էր երկրորդում: Նա 13 վիներս գրանցեց՝ մրցակցի 1-ի դիմաց:
Այսպիսով, եզրափակիչում կհանդիպեն Հուրկաչը և Ռուբլյովը: Նրանց միջև անձնական հակամարտությունում հաշիվը 2:2 է: